National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
27.01.2022
ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում ՀՀ ԱԺ է ժամանել Հունաստանի խորհրդարանի փորձագիտական խումբը
1 / 20

Հունվարի 25-27-ը «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» ԵՄ թվինինգ ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովում աշխատանքային հանդիպումներ եւ սեմինարներ անցկացնելու նպատակով Երեւան էր ժամանել Հունաստանի խորհրդարանի՝ փորձագետներից կազմված պատվիրակությունը:

Պատվիրակության անդամներին Ազգային ժողովում հանդիպել են Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը:

Փորձագետները նաեւ հանդիպումներ են ունեցել ԱԺ աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության, փորձի փոխանակման հնարավորությունները, ներկայացրել Հունաստանի՝ շուրջ 200-ամյա խորհրդարանական փորձը: Քննարկման առանցքում են եղել աշխատակիցների վերապատրաստման խնդիրները, օրենսդրական ընթացակարգերի բարեփոխման մեխանիզմները, ԵՄ անդամ երկրներում խորհրդարան-կառավարություն փոխհարաբերությունները, խորհրդարանական լսումների անցկացման կարգը եւ մի շարք այլ հարցեր:

Փորձագիտական խումբն այցելել է նաեւ ՀՀ պետական կառավարման ակադեմիա՝ որպես  հանրային ծառայողների վերապատրաստում իրականացնող կառույց, հանդիպել ռեկտոր Խաչատուր Ղազեյանի, Միջազգային համագործակցության եւ զարգացման կենտրոնի ղեկավար Թերեզա Խեչոյանի, Լրացուցիչ, շարունակական կրթության կենտրոնի ղեկավար Արտակ Բաղդասարյանի եւ Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Գայանե Հովհաննիսյանի հետ, քննարկել համագործակցության, համատեղ ծրագրերի մշակման հնարավորությունները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am